Սուդանը խզել է Հարավային Սուդանի հետ անվտանգության և նավթի վերաբերյալ բոլոր համաձայնագրերը

19:53 • 09.06.13

Սուդանը խզում է անվտանգության և նավթի վերաբերյալ բոլոր համաձայնագրերը Հարավային Սուդանի հետ, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Սուդանի Մշակույթի և տեղեկությունների նախարար Ահմեդ Բիլյալ Օսմանը, գրում է ИТАР-ТАСС-ը:


«Մենք խզում ենք բոլոր 9 համաձայնագրերը, այլ ոչ միայն նավթի վերաբերյալ պայմանավորվածությունները»,-ասել է նա:


Նախօրեին Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը հրահանգել էր դադարեցնել հարավսուդանյան գազի տրանզիտը երկրի տարածքով:


Մայիսի վերրջին նա սպառնացել էր արգելել «սև ոսկու» տրանզիտը, եթե Հարավային Սուդանը շարունակի պաշտպանել Դարֆուր, Հարավային Կորդոֆան և Երկնագույն Նեղոս նահանգների ապաստամբներին:


«Թող իրենք «խմեն» իրենց նավթը»,-ասել է նախագահը: