Սիրիացի զինվորները 50-ից ավելի ահաբեկիչ են ոչնչացրել Համա քաղաքում
Սիրիական զորքերը խոշոր օպերացիա են իրականացրել մայրաքաղաք Դամասկոսից 220 կմ հեռավորության վրա գտնվող Համա քաղաքում և, ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, նրանց հաջողվել է 52 զինված ծայրահեղականի վերացնել, որոնք եղել են «Ջեբհատ ան-նուրսա» խմբավորումից։
Օպրեցիայի շրջանականերում կորուստներ են կրել նաև կառավարական զորքերը՝ 11 մարդ մահացել է, ևս 20-ը վնասվածքներ է ստացել։ Ըստ «Սանա» լրատվական գործակալության ունեցած տեղեկությունների, ահաբեկիչներին պատկանող կայան է ոչնչացվել Համա-Հալեպ մայրուղու վրա։
Հալեպին մոտ ընկած 2 կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող շրջաններ՝ Մաարետ էլ Ատիկն ու Կֆար Հմարան, ևս ազատագրվել են ապստամբներից Ասադին հավատարիմ զորքերի կողմից։
Իսկ Հալեպից դեպի հարավ՝ Էլ Ազիզեում, կառավարական ուժերը դիմադրություն են ցուցաբերել ընդդիմադիրների հարձակմանն իրենց անցակետի վրա, ինչի հետևանքով 23 գրոհային է զոհվել։










