Գերմանիայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով 40 դանիացի ուսանողներ են տուժել

21:02 • 09.06.13

Գերմանիայի Մյունխեն քաղաքում կիրակի ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսը վթարի է ենթարկվել: Շուրջ 40 դանիացի ուսանողներ վնասվածքներ են ստացել, հայտնում է РИА Новости-ին՝ Associated Press գործակալությանը հղումով, որն էլ վկայակոչում է տեղի ոստիկանությանը:

 

Ավտոբուսը մտել է երկաթուղային կամուրջի տակ, ինչի պատճառով ավտոբուսի վերին հարթակի մի մասը պոկվել է: Նախնական տվյալների համաձայն՝ վարորդը չի նկատել տրանսպորտային միջոցի բարձրության սահմանափակումների մասին հուշող նշանը:


Ավտոբուսում գտնվել են 16-19 տարեկան ուսանողներ: Տուժած ուսանողուհիներից մեկի վիճակը ծանր է գնահատվում: