Ամերիկա-չինական բանակացությունները հիանալի են անցել. Օբամա

12:31 • 09.06.13

ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարներ Բարաք Օբաման և Սի Ցզինպինն ավարտել են իրենց առաջին համատեղ գագաթնաժողովը, որի շրջանականերում ձեռք են բերվել մի շարք համաձայանագրեր։

 

Ինչպես նշում է Russia Today-ը, համաձայնագրերը մասնավորապես վերաբերել են Հյուսիսիային Կորեայի նկատմամաբ վարվող քաղաքականությանը, կլիմայի փոփոխությանը և կիբերանվտանգությանը։ Պատասխանելով լրագրողներին այն հարցին, թե ինչպես է անցնում գագաթնաժողովը՝ Օբաման ասել է.«Հիանալի» ։

 

Երկու  օր շարունակ 2 տերությունների ղեկավարները օրական 8 ժամ են անցկացրել բանակցությունների սեղանի շուրջ՝ Կալֆորնիայում տեղի ունեցած գագթնաժողովի ընթացքում։

 

Օբաման ընդգծել է, որ ամեն ինչ անցել է կառուցողական և և դրական մթնոլորտում, և այժմ իրենք բացառիկ հնարավորություն ունեն ամերիկա-չինական հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու համար։

 

Սի Ցզինպինն իր հերթին շնորհակալություն է հայտնել Օբամային հրավերի համար՝ ընդգծելով, որ հանդիպումն անցել է հոյակապ մի վայրում։ Նա կողմ է արտահայտվել, որպեսզի 2 երկրների համագործկությունն ավելանա տնտեսական և ռազմական ոլորտներում։