Եմենում ամերիկյան անօդաչու թռչող սարքը ոչնչացրել է 5 ահաբեկչի

21:37 • 09.06.13

Եմենում հինգ ենթադրյալ ահաբեկիչ է սպանվել ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով, կիրակի հաղորդում է INTERFAX-ը՝ արևմտյան լրատվամիջոցներին հղումով:


Հարվածը հասցվել է Սաուդյան Արաբիայի հետ սահմանի մոտակայքում: Նախնական տվյալների համաձայն՝ բոլոր զոհվածները «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման անդամներ են: