Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։
Հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության և կրթության զարգացմանը և ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Երկուստեք նշվել է համագործակցության լայն դաշտի և հնարավորությունների առկայությունը ու դրանց արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:










