Գերմանիայում Էլբա գետի ամբարտակի վնասման պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվում

09:18 • 10.06.13

Գերմանիայի արևելքում ավելի քան 23.000 մարդ տարհանման կարիք ունի՝ Էլբա գետի ամբարտակի վնասման հետևանքով, տեղեկացնում է gazeta.ru-ն ՝ Reuters գործակալությանը հղումով։

 

Շարունակվող անձրևների հետևանքով գետի մակարդակը բարձրացել է մինչև ռեկորդային 7.48 մետրի (սովորականից 5 մետր բարձր)։

 

Փրկարարները հարակից գյուղերից տարհանել են 8 հազար մարդու։ Մագդեբուրգ քաղաքում իրենց տները լքել են 3000 տեղաբնակներ։

 

Ջրհեղեղները վնասել են երկրի բազաթիվ շրջաններ։ Երկրի կառավարությունը վնասը գնահատել է շուրջ 6 մլրդ եվրո։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է վնասված տարածքներին 100 մլն եվրոյի օգնություն տրամադրել։