Քենիայում եկեղեցում իրականացված ահաբեկչության ժամանակ զոհվել է առնվազն 6 մարդ

01:14 • 10.06.13

Քենիական նավահանգստային Մոմբասա քաղաքում հնչած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Հարձակվողները մոտոցիկլով մոտեցել են քաղաքի եկեղեցիներից մեկին և այցելուների ամբոխի մեջ են նետել ինքնաշեն պայթուցիկ սարքը:


Ըստ տվյալների, ևս մեկ հարձակում է տեղի ունեցել մայրաքաղաք Նայրոբիում, որտեղ նռնակը պայթել է հիմնականում Սոմալիից եկած գաղթականներով բնակեցված թաղամասում:


Ավելի վաղ քենիական ոստիկանությունը հայտարարել էր, որ նման հարձակումներ իրականացնում են սոմալիական «Ալ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման կողմնակիցները: