Ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնիքները բացահայտած ամերիկացին քաղաքական ապաստան է փնտրում
ԱՄՆ հատուկ ծառայությունների գաղտնի տվյալները լրագրողներին փոխանցած Էդվարդ Սնոուդենը մտադիր է ապաստան խնդրել ցանկացած երկրից, որն աջակցում է խոսքի ազատությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Բրիտանական Guardian թերթն ու ամերիկյան Washington Post-ը գաղտնի տեղեկությունների արտահոսքի «մեղավորի» անունը հրապարակել են երևանյան ժամանակով լույս երկուշաբթի գիշերը։ Սնոուդենը հայտարարել է, որ նման քայլի է նրան դրդել ցանկությունը հասարակությանը պատմելու այն մասին, թե ինչ է անում ԱՄՆ կառավարությունն անվտանգության մասին հոգ տանելու անվան տակ։
«Ապաստան եմ փնտրում ցանկացած երկրում, որը հավատում է խոսքի ազատությանը և դեմ է քաղաքացիական ազատությունների ոչնչացմանը»,- ասել է 19-ամյա լրտուն Washington Post-ին։
Նա այժմ գտնվում է Հոնկոնգում։










