Արիզոնայում խոշոր անտառային հրդեհը մարելու ընթացքում 25 հրշեջ է զոհվել (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում խոշոր անտառային հրդեհը մարելու ընթացքում 25 հրշեջ է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է Взгляд-ը՝ հղում կատարելով Fox-10-ին։
Կրակը բռնկվել է ուրբաթ օրը, Յարնել քաղաքում. դրա առաջացման պատճառ կարող է լինել կրակի հետ անզգույշ վարվելը։ Անվտանգության նկատառումներով տարհանվել է 600 մարդ։
Կիրակի հրդեհը ստացել է աղետալի մասշտաբներ, սակայն դրա մարման աշխատանքներին խոչընդոտում է ուժեղ քամին ու օդի բարձր ջերմաստիճանը։ Որոշ վայրերում այն հասնում է +50-ի։
Ինչպես նշում է Газета-ն, հրշեջները, ըստ ամենայնի, հայտնվել են կրակի ճիրաններում ու չեն կարողացել դուրս գալ։ Ամերիկացի հրշեջներն այս հրդեհի հետևանքով 2001թ. սեպտեմբերի 11-ից ի վեր կրել են ամենախոշոր կորուստները։
















