Իրավապահները կասեցրել են ադրբեջանցիների «մրցարշավը» Մոսկվայում

15:25 • 01.07.13

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ու հատուկջոկատայինների հետապնդման արդյունքում Մոսկվայի հարավային հատվածում հնարավոր է եղել կանգնեցնել 4 ադրբեջանցիներով լի Mercedes մակնիշի ավտոմեքենան։

 

Ինչպես հայտնում է Газета-ն, մեքենայում գտնվողներից 2-ն անչափահաս են։ Կանգնեցված Mercedes-ում հայտնաբերվել են մեծ քանակությամբ հաշվիչ սարքեր, sim քարտեր, ինչպես նաև Մակարով տեսակի ատրճանակ։

 

Այնուհետ ադրբեջանցիները տեղափոխվել են ոստիկանություն՝ նրանց ինքնությունը հաստատելու, Ռուսաստանում գտնվելու օրինականությւոնը պարզելու, ինչպես նաև այլ հանցագործությունների առնչվելու հավանականությունը ստուգելու նպատակով։