Բաղդադում ահաբեկչության հետևանքով զոհվել է 9 մարդ

08:12 • 01.07.13

Բաղդադի արվարձաններից մեկում գտվող ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ըստ աղբյուրի, գրեթե բոլոր մահացածները դեռահասներ են:


Ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար:


Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Իրաքում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել ֆուտբոլ խաղացողների և երկրպագուների վրա: