Եգիպտոսում 5 նախարարներ հրաժարական են տվել և հավանաբար կմիանան ցուցարարներին

20:38 • 01.07.13

Հրաժարականի դիմում են ներկայացրել եգիպտական կառավարության 5 նախարարներ: Նրանց հեռանալը կապված է ընդդիմության պահանջների հետ, որոնք պահանջում են Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հրաժարականը: Հետաքրքիր է այն փաստը, որ նախկին նախարարները պատրաստ են միանալ ցուցարարներին, գրում է Вести.ru-ն:


Եգիպտական երիտասարդությունը շարունակում է մնալ Թահրիր հրապարակում և պատրաստվում է արշավ ձեռնարկել դեպի «Էլ-Կուբբա» պալատ, ուր տեղափոխվել է Մուհամմեդ Մուրսին, հայտնում է ИТАР-ТАСС-ը:


Երկուշաբթի Եգիպտոսում սկսվել էր համընդհանուր գործադուր: Ընդդիմադիր կուսակցությունների և «Թամարրուդ» երիտասարդական շարժման առաջնորդները հայտարարել են, որ միջոցառումը կվերաճի համընդհանուր անհնազանդության, եթե Մուրսին չլքի իր զբաղեցրած պաշտոնը: