Եգիպտոսում ձերբակալվել են «Մուսուլման եղբայրների» առաջնորդներից մեկի 15 թիկնապահները

22:17 • 01.07.13

Եգիպտոսի անվտանգության ուժերը ձերբակալել են «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Հայրաթ էլ-Շատերի 15 թիկնապահներին, գրում է РБК-ն՝ հղում կատարելով Reuters-ին:


Էլ-Շատերի ընթանիքի անդամները զանգահարել են «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերություն և հայտնել են, որ նրանց տունը ենթարկվել է ոստիկանների հարձակման: Ձերբակալված թիկնապահները մեղադրվում են անօրինական զենք կրելու համար: Ձերբակալության ընթացքում փոխհրաձգություն է տեղի ունեցել, սակայն զոհեր չկան:


Էլ-Շատերը համարվում է «Մուսուլման եղբայրներ» շարժման ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Նա նույնիսկ 2012 թվականին առաջադրվել է որպես նախագահի թեկնածու, սակայն հետագայում նրա թեկնածությունը հանվել է, որովհետև նա նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կառավարման տարիներին գտնվել է բանտում: