Ռոբերտ Նազարյանը վերանշանակվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռոբերտ Նազարյանին վերանշանակելու այդ պաշտոնում՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:
Ինչպես տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը՝ ՀՀ նախագահը հրամանագիրը ստորագրել է՝ ղեկավարվելով ՀՀ Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մաuը։










