«Ֆոլքսվագեն»-ը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա

09:42 • 01.07.13

«Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան հունիսի 30-ին՝ ժամը 03.30-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա։

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
 

Կատարվում է քննություն: