Ջեսիքա Սիմփսոնը որդի է ունեցել

10:22 • 01.07.13

Երգչուհի Ջեսիքա Սիմփսոնը 2-րդ անգամ մայր է դարձել. հունիսի 30-ին ճանաչված շիկահերը լույս աշխարհ է բերել իր արու զավակին։ Ինչպես նշում է The Tatler-ը, Սիմփսոնն ու նրա փեսացուն՝ Էրիկ Ջոնսոնը, երեխային անվանակոչել են Էյս Կնուտ Ջոնսոն։

 

Հիշեցնենք, որ երջանիկ զույգն արդեն մի դուստր ունի՝ Մաքսվել Դրյուն, ով ծնվել է 2012թ. մայիսին։

 

Ինչ վերաբերում է նորաթուխ մայրիկին, ապա նա արդեն նվերներ, ծաղիկներ ու շնորհավորանքներ է ստանում ընկերներից ու բարեկամներից։ The Tatler-ը նկատում է, որ Սիմփսոնին լուրջ «մարտ» է սպասվում ավելորդ քաշի հետ, որից ազատվելը երգչուհու համար պատվի հարց է։
 

Լուսանկարում՝ Սիմփսոնն ու նրա փեսացուն իրենց դստեր հետ.