ԱՄՆ-ն ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը

13:00 • 01.07.13

Այսօրվանից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը Մեծ Բրիտանիայից անցնում է ԱՄՆ-ին. երկիրը կգլխավորի մարմինը մեկ ամիս, հայտնում է Взгляд-ը:

ԱԽ-ի հուլիս ամսվա աշխատանքային ծրագիրը պաշտոնապես կներկայացվի առաջիկա օրերին։

 

ԱԽ նախագահի պարտականությունները կկատարի ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոզմարի Դիկարլոն։
Մեկ ամսվա ընթացքում ԱԽ անդամները պետք է երկարաձգեն 4 խաղաղապահ առաքելությունների մանդատները. ՄԱԿ-ի առաքելությանը՝ Հարավային Սուդանում, ՄԱԿ-ի զինված ուժերինը՝ Կիպրոսում, ՄԱԿ-ի օպերացիաները՝ Կոտ Դ՛Իվուարում, ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության համատեղ օպերացիան՝ Դարֆուրում։

 

 

Բացի այդ, տեղի կունենան Սիրիայի խնդրին և Մալիում իրավիճակին նվիրված նիստեր և փակ խորհրդակցություններ։


ԱԽ-ը բաղկացած է 15 անդամից, որից 5-ը՝ մշտական (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ. նրանցից յուրաքանչյուրն ունի վետոյի իրավունք)։

 

ԱՄՆ-ից հետո նախագահությունը կստանձնի Արգենտինան, սեպտեմբերին՝ Ավստրալիան, հոկտեմբերին՝ Ադրբեջանը։