Արթուր Բաղդասարյանը մեկնել է ՌԴ՝ մասնակցելու անվտանգության ոլորտը համակարգողների միջազգային հանդիպման

12:02 • 02.07.13

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-4-ը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկ քաղաք` մասնակցելու անվտանգության ոլորտը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային անվտանգության խորհրդի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։


Հանդիպմանը Արթուր Բաղդասարյանը հանդես կգա տրանսպորտային անվտանգության խնդիրներին վերաբերող ելույթով:


Այցի ընթացքում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, Հնդկաստանի և այլ երկրների իր գործընկերների հետ: