Գերմանիայում զբոսաշրջիկներին զեղչեր կառաջարկվեն վատ եղանակի դեպքում
Անբարենպաստ եղանակից պաշտպանության գերմանական ծառայության ներկայացուցիչ Շտեֆան Մերկերը Ստորին Սաքսոնիա ուղևորվող զբոսաշրջիկներին առաջարկում է «արևային ապահովագրություն»։
Ինչպես նշում է Euromag-ը՝ հղում անելով Bild-ին, եթե արևն օրական 3 ժամից պակաս շողա, ապա զբոսաշրջիկներին կվերադարձվի հյուրանոցի համարի դիմաց վճարված գումարի 40%-ը։
«Հանգստացողներն առավոտյան sms են ստանում նախորդ օրվա ընթացքում արևային ժամերի վերաբերյալ, իսկ հանգստյան օրերին նրանք ստանում են հաշիվ, որում արևային ու անձրևային ժամերը հաշվված են առանձին»,-նշել է Մերկերը։










