Կանադայում ոստիկանների կողմից ահաբեկչություն է կանխվել

23:30 • 02.07.13

Կանադայի ոստիկանությունը հայտնում է, որ կանխվել է ահաբեկչություն, որը պետք է տեղի ունենար Բրիտանական Կոլումբիա նահանգում, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:


Ահաբեկչություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են կին և տղամարդ: Ըստ հետաքննության տվյալների, նրանք պատրաստվում էին 3 ռումբ պայթեցնել Վիկտորիա քաղաքում՝ նահանգի մայրաքաղաքում: