Խոշոր ՃՏՊ Ռյա Թազա գյուղի մոտակայքում. 3 ուղևոր զոհվել է, ավելի քան մեկ տասնյակ տուժածներ կան (թարմացված, լուսանկարներ)

18:48 • 02.07.13

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր` հուլիսի 2-ին, ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է գերատեսչության կայքը: 

 

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՓՎ ՕԽ-ն:

 

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 2586Լ պետհամարանիշի և «ԶԻԼ» մակնիշի 02ՍՍ091 պետհամարանիշի ավտոմեքենաները:

 

Սպիտակ քաղաքի բ/կ են տեղափոխվել՝

 1. Էստիբարյան Կիմա (ծնված 1979թ.), ով ստանալով համապատասխան բուժ.օգնություն` դուրս է գրվել

2. Չոբանյան Գրիգոր (ծնված 1992թ.)

3. Մուրադյան Ջուլիետա (ծնված 1968թ.)

4. Մուրադյան Անահիտ (ծնված 2004թ.)

5. Աբգարյան Տիգրան (ծնված 1993թ.)

6. Վորջյան Ներսիկ Սերյոժայի (ծնված 1992թ.)

 

 Ապարան քաղաքի բ/կ՝

 1. Սարիբեկյան Անուշ (ծնված 1980թ.)

 

 Ծաղկահովիտի բ/կ`

 1. Զարգարյան Գուրգեն (ծնված 1995թ.), ով ստանալով համապատասխան բուժ.օգնություն` դուրս է գրվել

 

Երևան քաղաքի Արմենիա բ/կ են տեղափոխվել՝

 1. Աղունյան Թագուհի (ծնված 1977թ.)

2. Աղունյան Կարինե (ծնված 1969թ.)

3. Մուրադյան Նարեկ (ծնված 1999թ.)

4. Հարությունյան Նիկողոս (մոտ 35 տարեկան)

5. Թադևոսյան Հրաչ (Բադալյան)

 

 Երևան քաղաքի Էրեբունի բ/կ՝

 1. Պապիկյան Սվետլանա (ծնված 1961թ.)

 

 Կա 3 զոհ՝

Սարդարյան Դավիթ (մոտ 30 տարեկան)

Պողոսյան Սեյրան Հովհաննեսի (ծնված 1952թ.)

Անձը չպարզված մոտ 40 տարեկան կին: