Բյուջեն քննադատելու համար աշխատանքից ազատվել է Ֆրանսիայի բնապահպանության նախարարը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի որոշմամբ այսօր աշխատանքից հեռացվել է երկրի բնապահպանության, կայուն զարգացման և էներգետիկայի նախարար Դելֆին Բատոն, գրում է ИТАР-ТАСС-ը: Նոր նախարար է նշանակվել սոցիալիստ-պատգամավոր Ֆիլիպպ Մարտենը:
Նման կտրուկ փոփոխությունների պատճառ է հանդիսացել այն, որ նախարար Բատոն ռադիոեթերի ժամանակ կասկածներ էր հայտնել կառավարության կողմից մշակված 2014 թվականի բյուջեի մասին օրենքի վերաբերյալ:
«Դա վատ բյուջետ է»,-«Էր-տե-էլ» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ասել է նա:
Խնդիրը կայանում է նրանում, որ օրինագիծը նախատեսում է կիրառել խիստ տնտեսական միջոցառումներ, ինչի արդյունքում Բնապահպանության նախարարության բյուջետային ֆինանսավորումը կրճատվի 7%-ով:
Դրանից հետո վարչապետը նրան կանչել է Մատինյոնյան պալատ: Այսպիսով Բատոն դարձել է առաջին նախարարը, ով աշխատանքից հեռացվել է իշխող կուսակցության որոշումները քննադատելու համար:










