Վրաստանում 150 կին կալանավորներ հացադուլ են հայտարարել
Թբիլիսյան համար 5 կանանց բանտի կալանավորները հացադուլ են հայտարարել՝ պահանջելով կրճատել իրենց ազատազրկման ժամկետները: Բողոքին ներկայում մասնակցում է 150 մարդ: Նրանք հանդիպում են պահանջում խորհրդարանի պատգամավորների հետ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Интерфакс-ին, որն այս տեղեկությունները ստացել է «Ռուսթավի 2»-ից:
Կալանավորները բողոքում են, որ այն բանտի աշխատակիցները, ովքեր ծաղրել են իրենց, դատարանի վճռով դատապարտվել են ավելի կարճ ազատազրկման, քան նրանք:
Հավանաբար կալանավորների նման դժգոհության պատճառ է դարձել Գլդանսկի բանտում տեղի ունեցած կտտանքների գործով դատավճիռը: Թբիլիսյան քաղաքային դատարանը վճիռը հրապարակել էր հունիսի 14-ին: Այս գործով 17 կասկածյալներից 6-ը դատապարտվել են 3-6 տարվա ազատազրկման:
Եվս 10 ձերբակալվածներ որոշել են համագործակցել հետաքննության հետ՝ ստանալով 6 ամսից մինչև 6 տարվա ազատազրկում:










