Հռոմի Պապը կայցելի «ներգաղթյալների կղզի»
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը պատրաստվում է այցելել Լամպեդուզա կզղի, որպեսզի աղոթի ներգաղթյալների համար, ովքեր խեղդվել են Եվրոպայի ճանապարհին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վատիկանի հայտարարության մեջ նշվում է, որ Հռոմի Պապը ազդվել է Լամպեդուզիի ափերի մոտ հունիսին տեղի ունեցած հերթական նավաբեկությունից, որի ժամանակ զոհվել էր 7 մարդ: Սպասվում է, որ այցը ծայրահեղ համեստ կլինի:
Լամպեդուզա կղզին գտնվումմ է Թունիսից 120 կմ հեռավորության վրա: Հենց այս կղզով են անցնում բազմաթիվ աֆրիկացի ներգաղթյալներ:
Հազարավոր մարդիկ վերջին տարիներին Լամպեդուզուի միջոցով փորձում են Եվրոպայում հայտնվել: Պապը պատրաստվում է տեղի բնակիչներին կոչ անել, որպեսզի նրանք օգնեն աֆրիկացի փախստականներին:










