Ինդոնեզիայում երկրաշարժին զոհ է գնացել 6 մարդ
Ինդոնեզիական Սումատրա կղզու հյուսիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 6 մարդ, իսկ մոտ 200-ը ստացել են վնասվածքներ: Ավելի վաղ հայտնի էր մի քանի տասնյակ վիրավորների մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
6.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից ամենաշատը տուժել է Աչեխ նահանգը:
Ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության, երկարաշարժի էպիկենտրոնը գտնվում էր կղզու հյուսիսում, իսկ նրա օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա:
Հայտնի է, որ տարերքի հետևանքով քանդվել են նահանգի մայրաքաղաք Բանդա-Աչեխում գտվող մի շարք շենքեր:










