Կապանում ինքնասպանու­թյան փորձ է կանխվել

22:30 • 02.07.13

Հուլիսի 2-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, գրում է ԱԻ նախարարության կայքը:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության աշխատակիցների և հարազատների համատեղ ուժերով կանխվել է Կապան քաղաքի Գ.Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 2 բնակարանի բնակիչ` 1991թ. ծնված Ն. Ներսիսյանի ինքնասպանու­թյան փորձը: