Իրաքում պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ
Իրաքում երեքշաբթի օրը հնչած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 35 մարդու, հաղորդում է Риа Новости-ին՝ հղում կատարելով Reuters-ին:
Ավելի վաղ հայտնի էր 15 զոհերի մասին:
Ըստ ոստիկանության տվյալների, իրաքյան մայրաքաղաքի տարբեր շրջաններում, որոնք հիմնականում բնակեցված են շիաներով, պայթել են մի քանի ականապատ մեքենաներ:
Նախօրեին մահապարտի կողմից շիական մզկիթում կազմակերպած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 22 մարդ:










