Վենեսուելայի նախագահը կմասնակցի Մոսկվայում Ուգո Չավեսի փողոցի բացմանը
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Խորոշևսկի շրջանում կհայտնվի Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի անվան փողոց։ Բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը ժամանել է Մոսկվա՝ Գազ արտահանող երկրների ֆորումին մասնակցելու նպատակով, գրում է РБК-ն։
Ուգո Չավեսի հիշատակին նվիրված փողոցն այժմ կոչվում է «Проектируемый проезд, 5509», երկարությունը 170 մ է, այն իրենից ներկայացնում է կայանման գոտի և պուրակ։
Փողոցի վերանվանման մասին որոշումը կայացվել էր Մոսկվայի կառավարության նիստում հունիսի վերջին։
Երկու երկրների նախագահները՝ Վլադիմիր Պուտինը և Նիկոլաս Մադուրոն, հանդիպում կանցկացնեն, որի շրջանակում կքննարկեն Վենեսուելայի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։










