Հարբած շրիլանկացին փորձել է ինքնաթիռից դուրս գալ 10.7 կմ բարձրության վրա

14:50 • 02.07.13

Կրիկետ խաղացող հարբած մարզիկը British Airways ավիաընկերության ինքնաթիռներից մեկում խուճապի առաջացման պատճառ է դարձել, քանի որ փորձել է ինքնաթիռի դուռը բացել ու իջնել 10.7 կմ բարձրության վրա, գրում է Газета-ն։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, պարզվել է, որ շրիլանկացի տղամարդն իրականում ցանկացել է բացել զուգարանի դուռը, այլ ոչ թե նպատակ է ունեցել իջնել ինքնաթիռից։

 

«Դա անչափ վախենալու էր։ Ամեն ինչ նորմալ էր մինչ այն պահը, երբ արթնացա և տեսա, որ աղջիկս վախից լալիս է»,-պատմել է ուղևորներից մեկը։