Չինաստանի երկաթուղային կայարաններից մեկում սխալմամբ պոռնո են ցուցադրել (տեսանյութ)
Չինաստանում համակարգչային մասնագետի թույլ տված սխալի պատճառով երկաթուղային կայարաններից մեկում գտնվող մարդիկ ստիպված են եղել 10 րոպե պոռնոգրաֆիկ ֆիլմ դիտել, հայտնում է Life News-ը։
IT մասնագետը, ով հրավիրվել էր արտաքին մեծ էկրանը նորոգելու համար, բռնվել է աշխատավայրում պոռնոգրաֆիկ տեսանյութ դիտելու ժամանակ։ Պարզվել է՝ նա իր դյուրակիր համակարգիչը միացրել է LED մոնիտորի համակարգին, և երբ էկրանի հետ կապված աշխատանքն ավարտվել է, մասնագետը որոշել է դիտել Չինաստանում արգելված ֆիլմը։
Միջադեպի մասին անմիջապես ոստիկանություն է ահազանգվել, սակայն դեռևս հայտնի չէ, թե արդյոք համակարգչային մասնագետի դեմ որևէ մեղադրանք կառաջադրվի, թե ոչ։










