Ռոման Աբրամովիչը հրաժարական է տվել

11:24 • 02.07.13

Այսօր Չուկոտկայի ինքնավար շրջանի պետդումայի նիստի ժամանակ, պատգամավորներն ընդունել են Ռոման Աբրամովիչի հրաժարականը՝ պետդումայի նախագահի և պատգամավորի պաշտոնից, հայտնում է Չուկոտկա նահանգի պաշտոնական կայքը:


Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Ռոման Աբրամովիչը որոշել է դադարեցնել նահանգապետի լիազորությունները, քանի որ ցանկանում է ամբողջությամբ առաջնորդվել Ռուսաստանի Դաշնության սահմանադրության օրենքներով։ Դրանցից մեկի համաձայն, վերջերս սահմանափակվել է ռուս պաշտոնյայի՝ արտասահմանում սեփականություն ունենալու հնարավորությունը:
 

Ինչպես հայտնի է, Աբրամովիչը Լոնդոնի «Չելսիի» սեփականատերն է, նա ձեռք է բերել ակումբը 2003 թվականին՝ 230 միլիոն եվրոյի դիմաց: