Ծաղկաձորում վարորդն ընկել է սեփական մեքենայի տակ
10:04 • 02.07.13
Հուլիսի 1-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքում կայանված տեղից անսպասելի շարժվել է հետ: Դրսում կանգնած վարորդը փորձել է կանգնեցնել մեքենայի ընթացքը, սակայն սայթաքել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, կատարվում է քննություն:
Placeholder










