Սիրիայում ապստամբները քրիստոնյա հոգևորականի են գլխատել
Սիրիացի ապստամբները երկրի հյուսիսում գտնվող վանքում ցուցադրաբար գլխատել են կաթոլիկ հոգևորականին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Վատիկանին:
Վատիկանի տեղեկատվական գործակալությունը փոխանցում է, որ 49-ամյա Ֆրանսուա Մուրադը գլխատվել է 8 օր առաջ:
Հոգևորականի մահվան մանրամասները դեռևս ամբողջովին պարզ չեն, սակայն հայտնի է, որ Սուրբ Անտոնիոսի վանքը հարձակման էր ենթարկվել ապստամբների կողմից:
Սիրիական աղբյուրները հայտարարում են, որ հարձակվող ապստամբները կապեր ունեին «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման հետ, որը սերտ հարաբերություններ ունի «Ալ-Կաիդայի» հետ:










