Երևանյան տներից մեկի բակում օձ է հայտնաբերվել

00:56 • 02.07.13

Հուլիսի 1-ին, ժամը 22.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ փողոցի 44/6 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ԱԻ նախարարության կայքը: 

 

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող հերթապահ խումբը:

 

Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք: