Եղանակը Հայաստանում առաջիկա հինգ օրերին
ՀՀ տարածքում հուլիսի 3-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, իսկ 5-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ւնչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Հուլիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ին կնվազի 3-4 աստիճանով, հուլիսի 6-7-ին՝ նույնքանով կբարձրանա:

Երևանում հուլիսի 3-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Հուլիսի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հուլիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 37.20C (1989թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 10.80C (1920թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 24.40C










