ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զուման մտադիր է նշել Նելսոն Մանդելայի հոբելյանը

12:02 • 02.07.13

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման ժողովրդին կոչ է արել սկսել պատրաստվել նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոբելյանին. 2013թ. հուլիսի 18-ին Նոբելյան մրցանակակիրը կդառնա 95 տարեկան, հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով BBC գործակալությանը։

 

«Մեր նախկին նախագահի պատվին մենք բոլորս պետք է որևէ լավ բան անենք մարդկության համար»,- ասել է Զուման։
Այժմ Մանդելան գտնվում է հոսպիտալում ծայրահեղ վիճակում։