Ավտոպատահար Մարտունի քաղաքում, վարորդը տեղում մահացել է
Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 2-ին՝ ժամը 09.40-ին, տեղեկություն է ստացվել, որ 1951 թ. ծնված Սամվել Գասպարյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մարտունի քաղաքի Պռոշյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե պարսպին:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:










