Բուրիաթիայում 7-ամյա երեխան սպանություն է կատարել ականջօղի պատճառով
ՌԴ կազմում գտնվող Բուրիաթիայի Հանրապետությունում 7-ամյա երեխան սպանել է մեկ այլ երեխայի, հայտնում է Взгляд-ը։ 2008թ. Նադեինո գյուղում ծնված աղջկա դին հայտնաբերել է նրա մայրը՝ Կույտունկա գետում։ Դիակի վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ։
Իրավապահների գործողությունների շնորհիվ հաջողվել է սպանությունը բացահայտել «տաք» հետքերով։ Պարզվել է, որ սպանությունն իրականացրել է նույն գյուղի 7-ամյա բնակչուհին, ով պատմել է, որ երբ սպանված աղջկա հետ գտնվել է գետի ափին, վերջինն իրեն զայրացրել է՝ չտալով կրել իր ականջօղերը։
Կատաղած աղջիկը ծառի ճյուղով ծեծել է փոքրիկին, այնուհետ մտցրել նրա գլուխը ջրի մեջ ու այնքան պահել, մինչև որ երեխան մահացել է։
Թեև մարդասպանը երեխա է, այնուհանդերձ քննչական մարմինները որոշել են քրեական գործ հարուցել՝ ողբերգության բոլոր մանրամասները պարզելու համար։










