Չինաստանում միլիոնավոր մարդիկ տուժել են անձրևներից ու ջրհեղեղներից

09:46 • 03.07.13

Չինաստանի հարավ-արևմտյան հատվածում՝ Սիչուան նահանգում, ուժեղ անձրևների և ջրհեղեղների հետևանքով 11 մարդ է զոհվել, ևս 4-ն անհետ կորած է համարվում։

 

Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, ընդհանուր առմամբ 42 շրջաններում տուժել է 2.55 մլն մարդ, 127 հազարը տարհանվել է անվտանգ վայր։

 

Փլուզվել է 6.6 հազ. տուն, ինչպես նաև ավերվել 119 հազար հա ցանքատարածություն։ Առանձնահատուկ վտանգ են ներկայացնում լեփ-լեցուն ջրամբարները, որոնցից 13-ն արդեն քանդվել կամ վնասվել են։

 

Անձրևների ու ջրհեղեղների՝ նահանգին հասցրած տնտեսական վնասի չափը գնահատվել է 98 մլն դոլար։