Վրաստանն արձագանքել է Դեպարդյոյի՝ Աբխազիա այցին

13:51 • 03.07.13

Վրաստանը կարծում է, որ ռուսական անձնագիր ունեցող ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն, ով երկուշաբթի այցելել էր Աբխազիայի մայրաքաղաք Սուխում, խախտել է «գրավյալ տարածքների մասին» օրենքը։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այդ մասին ասել է Վրաստանի վերաինտեգրման հարցերի փոխնախարար Կետևան Ցիխելաշվիլին։

 

«Մենք կարծում ենք, որ Դեպարդյոն չգիտի, թե ինչ է կատարվում Աբխազիայում։ Դրա հետ մեկտեղ նա խախտել է «գրավյալ տարածքների մասին» օրենքը, ինչը պատժելի է»,- ասել է նա «Ինտերֆաքս» գործակալությանը։

 

Հիշեցնենք, որ դերասանը երկուշաբթի այցելել էր Սուխում և հյուրընկալվել նախագահ Ալեքսանդր Անկվաբին։ Դերասանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը պատմել էր, որ առաջին անգամ Աբխազիայի մասին լսել է, երբ Սանկտ Պետերբուրգում ծանոթացել է նախկին նախագահ Սերգեյ Բաղապշի հետ։

«Աբխազիան ոչ մեծ, սակայն հզոր երկիր է»,-ասել է նա։

 

Աբխազիան և Հարավային Օսիան իրենց անկախության մասին հայտարարել են 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո։ Նրանց անկախությունը ճանաչել է Ռուսաստանը։