Եգիպտոսում բախումների հետևանքով զոհվել է 8 մարդ. լրանում է ընդդիմության վերջնաժամկետը (լուսանկարներ)

01:09 • 03.07.13

Երեքշաբթի օրը եգիպտական մայրաքաղաք Կահիրեում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 8 մարդ, իսկ տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը, որը այս տեղեկությունները ստացել է տեղի բժիշկներից:


Եգիպտոսի ներքաղաքական արենայում իրավիճակը սրվել է հունիսի 30-ին, երբ զանգվածային ցույցեր սկսվեցին նախագահ Մուհամեդ Մուրսիի դեմ, ով իշխանության ղեկին է գտնվում ընդամենը 1 տարի:


Հայտնի է, որ վիրավորների մեծ մասը ստացել է հրազենային վնասվածքներ և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

 

Աղբյուրը հաղորդում է, որ լրանում է Եգիպտոսի ընդդիմության կողմից նախագահ Մուրսիին հրաժարական տալու վերջնաժամկետը, իսկ ընդդիմությունը գրոհ է նախապատրաստում: