Ֆինլանդիայի կառավարությունն Ուիլյամին և Քեյթին պահպանակներ է նվիրել

12:55 • 03.07.13

Ֆինլանդիայի կառավարությունը Քեմբրիջի դուքսին և դքսուհուն յուրահատուկ նվեր է մատուցել՝ պահպանակներ, գրում է Газета-ն՝ վկայակոչելով The Daily Mirror-ին։

 

Ինչպես նշում է լրատվամիջոցը, պահպանակները եղել են այլ նվերների հետ, որոնք ուղարկվել են Ուիլյամին և Քեյթին՝ ապագա երեխայի ծնվելու կապակցությամբ։ Նվերը փոխանցվել է արքայազնին և նրա կնոջը ֆիննական Kela սոցիալական ապահովության ծառայության կողմից։

 

«Մենք ուրախ էինք ստանալ նման բարի նվեր Ֆինլանդիայի կառավարության կողմից։ Վստահ եմ, որ դուքսին և դքսուհուն հետաքրքիր կլինի ծանոթանալ նվերների հետ»,-ասել է Քենսինգթոնյան պալատի մամուլի քարտուղարը։


The Daily Mirror-ը նշում է, որ նման նվերներ տալիս են Ֆինլանդիայի բոլոր հղի բնակչուհիներին։