Միշել Օբաման Սպիտակ տունն անվանել է «շատ հաճելի բանտ»
Միացյալ Նահանգների առաջին տիկին Միշել Օբաման ամերիկացի հայտնի լրագրող Կոկի Ռոբերթսին տված հարցազրույցում Սպիտակ տունը համեմատել է «շատ հաճելի բանտի հետ», գրում է Правда.ru-ն։
Զրույցն անցկացվել է Տանզանիայում, որտեղ Լորա Բուշը՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի կինը, և Միշել Օբաման, ներկա են գտնվել աֆրիկյան երկրների առաջին կանանց գագաթնաժողովին։
Ռոբերթսը հիշեցրել է, որ ԱՄՆ առաջին նախագահի կինը՝ Մարթա Վաշինգտոնը, ժամանակին իր դերը համեմատել է «պետական հանցագործի» կարգավիճակի հետ, որը ստիպված է վարել մի կյանք, որին դատապարտված է։
Օբաման պատասխանել է, որ ընդհանուր առմամբ, իր դերն իրեն դուր է գալիս, սակայն խոստովանել է, որ պատահում է նաև հակառակը։ «Որոշակի բանտային երևույթներ կան, սակայն սա շատ հաճելի բանտ է»,- կատակելով ասել է առաջին տիկինը։










