Եգիպտոսի ներքաղաքական ճգնաժամի հետևանքով Նյու Յորքում նավթի գինը գերազանցել է 100 դոլարը

09:42 • 03.07.13

Նյու Յորքի NYMEX բորսայում ամերիկյան թեթև նավթի գինն անցած տարվա սեպտեմբերի 14-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը։

 

Ինչպես հայտնում է Газета-ն՝ հղում անելով Associated Press-ին, ամերիկյան ժամանակով 21։40-ին նավթի գինը եղել է 101.32 դոլար։

 

Ոլորտի վերլուծաբանները նավթի գնի կտրուկ աճը կապում են Եգիպտոսում հունիսի 30-ին տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հետ։