Քեմերոնը կատակել է, թե «Մեծ ությակի» ժամանակ Պուտինն առաջարկել է ման գալ «մերկ իրանով»
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կատակել է, թե Հյուսիսային Իռլանդիայում հունիսի 17-18-ին անցկացված «Մեծ ությակի» գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է «դրես կոդ» մտցնել, որի համաձայն՝ հանդիպման մասնակիցները պետք է «մերկ իրանով» քայլեին, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Huffington Post-ին։
Ինչպես նշում է The Huffington Post-ը, Քեմերոնը վկայակոչել է Պուտինի հանրահայտ լուսանկարները, որոնցում նա պատկերված է մերկ իրանով։ Նա նաև կատակել է իր արտաքին տեսքի մասին (գագաթնաժողովի ժամանակ նրան լուսանկարել են առանց փողկապի)։
«Գիտեմ, ձեզանից ոմանք կարծում են, որ ես պետք է փողկապ կրեի։ Սակայն դուք չգիտեք, թե ինչ է տեղի ունեցել կուլիսների ետևում։ Պուտինը ցանկանում էր «դրես կոդ» մտցնել, որի համաձայն՝ պետք է քայլեինք մերկ իրանով և նստեինք ձիու վրա։ Ես ուղղակի ստիպված էի այդ ամենն ամենօրյա ոճի բերել»,- ասել է Քեմերոնը։
![]()










