Tiffany-ի մենեջերը 1.3 մլն դոլարի զարդ է գողացել
Նյու Յորքի հնագույն ոսկերչական ընկերության՝ Tiffany-ի մենեջեր Ինգրիդ Լիդիրխես Օկունան 1.3 մլն դոլարի թանկարժեք զարդ է գողացել և այժմ մեղադրվում է հատկապես խոշոր չափերի գողության համար։
Ինչպես հայտնում է Взгляд-ը, հետաքննության ընթացքում պարզվել է, որ չհրկիզվող պահարաններին մուտք ունեցող մենեջերը հափշտակել է ընդհանուր առմամբ 165 ոսկերչական զարդ, որոնք վաճառել է անհատ դիլերներից մեկին։
Tiffany ընկերությունը հիմնադրվել է 1837թ., սակայն դրա արտադրանքն առանձնահատուկ պահանջարկ է սկսել վայելել 20-րդ դարի կեսերին, երբ էկրան է բարձրացել Օդրի Հեփբերնի մասնակցությամբ «Նախաճաշ Տիֆանիի մոտ» գեղարվեստական ֆիլմը։










