Yves Saint Laurent-ի նախկին տնօրենը նշանակվել է Apple-ի փոխնախագահ

08:48 • 03.07.13

Ֆրանսիական հանրահայտ Yves Saint Laurent նորաձևության տան նախկին տնօրեն Փոլ Դենևը նշանակվել է մեկ այլ ճանաչված ընկերության՝ Apple-ի փոխնախագահի պաշտոնում և պատասխանատու է հատուկ նախագծերի համար։

 

Ինչպես հայտնում է Газета-ն՝ հղում անելով Reuters-ին, Դենևն ուղղակիորեն գտնվելու է Թիմ Կուկի՝ Apple-ի գործադիր տնօրենի ենթակայության տակ։

 

Դենևը նախկինում՝ 1990-1997թթ. ընթացքում, աշխատել է Apple-ում՝ զբաղվելով ընկերության մարքեթինգով Եվրոպայում։