Ծառը բարձրացած Մալիշկայի բնակչի ինքասպանության փորձը կանխվել է
Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր ժամը 10.59-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում Ա. Մանուկյանը բարձրացել է ծառը և սպառնում է ցած նետվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Եղեգնաձոր-Վայք ճանապարհի 8-րդ կմ-ում ոստիկանության աշխատակիցների բանակցությունների արդյունքում կանխել է 1976 թ. ծնված Ա. Մանուկյանի ինքնասպանության փորձը:










