Ամերիկուհին կարող էր զրկվել ծնողական իրավունքից` ծննդաբերությունից առաջ խաշխաշով թխվածք ուտելու պատճառով

22:23 • 04.07.13

Փենսիլվանիայի Լոուրենս շրջանի անչափահասների հարցերով վարչությունը և Jameson հիվանդանոցը դատարանի որոշմամբ 143.5 հազար դոլար են վճարել կնոջը, ումից երեք տարի առաջ անօրինական կերպով փորձել են խլել նորածին երեխային, գրում է Russia Today-ը:


Միջադեպի համար պատճառ է հանդիսացել այն, որ ծննդատանը հանձնած անալիզներով կնոջ արյան մեջ օփիումի քանակություն են հայտնաբերել, քանի որ հիվանդանոց գնալուց ժամեր առաջ ամերիկուհին խաշխաշով խմորեղեն էր կերել:


Associated Press գործակալության հաղորդմամբ՝ 2010-ին խնամակալության տեղի մարմինների ներկայացուցիչները, տեղեկանալով անալիզի պատասխանների մասին, երեխային վերցրել են կնոջ մոտից: Երեխային նրանք վերադարձրել են միայն 5 օր հետո, երբ կրկնակի անալիզները ցույց են տվել, որ բժիշկները սխալվել են, և կնոջ օրգանիզմում արգելված թմրանյութ չի հայտնաբերվել: